|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին։ Այս մասին այսօր հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Նա, մասնավորապես, ասել է՝ «Ընտրություններից հետո կյանք կա», «Աչքիցս ընկել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Նա սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին»,- մամուլի ասուլիսում ասել է Սաքունցը։
Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև, որ պարեկները ծառայողական մեքենայով ընտրողների են տեղափոխել ընտրատեղամաս։