|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:
Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի ՆՇԱՆԱԿՈՒՄԸ դառնա անխուսափելի»,-գրել է նա։