կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 16:59
Աշխարհ

Քիշնևի կողմից ռուս դիվանագետի արտաքսումը չի մնա առանց կոշտ պատասխանի․ Զախարովա

Քիշնևի կողմից ռուս դիվանագետի արտաքսումը չի մնա առանց կոշտ պատասխանի․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունների՝ ռուս դիվանագետին արտաքսելու որոշումը երկու երկրների հարաբերությունների լիակատար խաթարմանն ուղղված քաղաքականության շարունակությունն է։

Նրա խոսքով՝ Քիշնևի այս քայլը հակառուսական քաղաքականության դրսևորում է և նպատակ ունի խզել երկու ժողովուրդների միջև պատմական կապերը։

Ռուս դիվանագետի արտաքսման պատճառ է դարձել Մոլդովայի տարածքում անօդաչու թռչող սարքի անկումը։ Զախարովայի պնդմամբ՝ Քիշնևը չի ներկայացրել սարքի ռուսական ծագումը հաստատող ապացույցներ։

Նա ընդգծել է, որ Մոլդովայի իշխանությունների գործողությունները չեն մնա առանց Ռուսաստանի համարժեք և կոշտ պատասխանի։