|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից:
«Իրանի Իսլամական Հանրապետության համար այս միջոցառմանն ակտիվ և նպատակաուղղված մասնակցությունը կարող է նպաստել էներգետիկ դիվանագիտության ամրապնդմանը, տեխնիկատնտեսական փոխգործակցության զարգացմանը և գազի համաշխարհային շուկայում ազգային շահերի պաշտպանությանը»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում՝ մեկնաբանելով նախագահի այցի ծրագիրը: