|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետ։ Այս մասին ասված է Կրեմլի կայքում։
Մասնավորապես, նա հանձնարարել է նոր մասնագիտությունների ատլասում ներառել պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել տնտեսության պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների կարիքներն ապահովելու համար՝ ներգրավելով նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից վետերաններին։
Պուտինը հանձնարարել է նաև ընդլայնել հյուսվածքների արագացված վերականգնման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մեծացնել արհեստական բանականության օգտագործումը բժշկական ռենտգենյան և համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության մեջ։