կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 22:43
Տնտեսական

ԵԱՏՄ-ում քննարկվել են պաշտոնական տնտեսական վիճակագրության զարգացման հարցերը

ԵԱՏՄ-ում քննարկվել են պաշտոնական տնտեսական վիճակագրության զարգացման հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի հետ համատեղ անցկացվել է «SDMX-ի ներդրման ռազմավարական ասպեկտները․ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» խորագրով միջազգային սեմինար։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել վիճակագրական մետատվյալների ներդաշնակեցումը, վիճակագրական տվյալների փոխանակման մեքենայաընթեռնելի ձևաչափերին անցումը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության թվային վերափոխման հարցերը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները փոխանակվել են SDMX ստանդարտի կիրառման ազգային փորձով և դրա պահանջներին համապատասխան վիճակագրական տվյալների տարածման գործելակերպով։

Քննարկման արդյունքներով մասնակիցներն ընդգծել են վիճակագրական մետատվյալների ձևավորման և փոխանակման մոտեցումների հետագա միասնականացման, մեքենայաընթեռնելի ձևաչափերի կիրառման ընդլայնման և ԵԱՏՄ ու ԱՊՀ երկրներում պաշտոնական վիճակագրության թվային վերափոխման խթանման անհրաժեշտությունը։