|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական Ayvalık ձիթապտղի յուղում հայտնաբերել է վտանգավոր քիմիական հավելումներ: Այս մասին հայտարարել է Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը։
Սննդի անվտանգության, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի ինստիտուտի լատվիական հավատարմագրված լաբորատորիայում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ յուղի նմուշները պարունակում էին թունավոր միացությունների՝ գլիցիդիլային եթերների և 3-MCPD-ի թույլատրելի մակարդակից զգալիորեն բարձր մակարդակներ։
Եվրոպական սննդի անվտանգության մարմնի (EFSA) տվյալներով՝ այս նյութերը գենոտոքսիկ և քաղցկեղածին են և պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար (մասնավորապես՝ երիկամների և վերարտադրողական համակարգի համար):