կարևոր
871 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 18:39
Քաղաքական

Արման Աբովյանը ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը տեղեկացնում է.

«Սիրելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։

Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության մեջ, այս որոշումը ճգնաժամային կառավարման շրջանակում իրականացվող կարևոր քայլերից մեկն է։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ստացած շուրջ 60 000 ձայների ու դրանց համապատասխան խորհրդարանական մանդատների գողության պայմաններում (ինչին վերջերս իր զեկույցում անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն) կուսակցության համար մեծ ծավալի աշխատանքի դաշտ է բացվել ոչ միայն ներհայաստանյան տիրույթում, այլև միջազգային կառույցների ու գործընկերների հետ։

ԲՀԿ-ն ակտիվորեն շարժվում է այդ ուղղությամբ, և ես այսուհետ պարբերաբար կներկայացնեմ կուսակցության գործունեությանն առնչվող կարևոր գործընթացներն ու զարգացումները։

Եվ, իհարկե, մեր աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել Գագիկ Ծառուկյանի ազատությունը։ Գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ նրա ազատությանն ու արդարության վերականգնմանը հասնելու համար։

Հ.Գ.

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ շարունակում եմ իմ գործունեությունը որպես քաղաքակական վերլուծաբան։

Եվ ինչպես միշտ, կապի մեջ եմ, հասանելի և բաց՝ շփման ու համագործակցության համար»։