կարևոր
676 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 17:20
Հասարակություն

Ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ․ մանրամասներ

Ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ․ մանրամասներ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:

Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։

Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, 11 անձ տեղափոխվել է հիվանդանոց։