կարևոր
1117 դիտում, 6 ժամ առաջ - 2026-10-23 12:46
Քաղաքական

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է, ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են:

Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման:

Հարգելի´ ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն»։