|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում:
Նաև սրանով է պայմանավորված, որ այս ամենին զուգահեռ տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հաճախ հետաձգվում են:
Իշխող ռեժիմը լավ գիտի, որ այս մարդիկ չեն կատարել իրենց վերագրվող հանցագործությունները, սակայն խնդիր ունի գործը երկար-բարակ ձգելու, որպեսզի գործով անցնող անձանց քաղաքական, հասարակական ակտիվությունը առավելագույնս սահմանափակվի:
Մի կողմից՝ պետության մսխվող ռեսուրսներն են, մյուս կողմից՝ տարբեր զրկանքներ կրող, սակայն չհանձնվող մարդիկ»: