կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 10:04
Հասարակություն

Նիցցայում արարողություն է անցկացվել՝ ի աջակցություն Արցախի հայ գերիների

Նիցցայում արարողություն է անցկացվել՝ ի աջակցություն Արցախի հայ գերիների

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի է ունեցել Արցախի հայ գերիներին նվիրված աջակցության արարողություն։ Միջոցառումն անցկացվել է քաղաքապետարանի ցանկապատին փակցված՝ հայ պատանդների հիշատակին նվիրված ցուցանակի մոտ։

Արարողության ընթացքում մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը հաջորդել է հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի Հայ դատի և պաշտպանության խորհրդի (CDCA) ներկայացուցիչ Անկինե Կիրակոզյանը, «Le Figaro Magazine»-ի ներկայացուցիչ, պատմաբան Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտին։

Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին և քաղաքային իշխանություններին՝ շարունակական աջակցության, ինչպես նաև Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչներին, աջակիցներին և արդարության համար պայքարող բոլոր անձանց՝ մասնակցության և զորակցության համար։

«Մենք նրանց չենք լքի», — ընդգծել են նախաձեռնության մասնակիցները՝ վերահաստատելով Արցախի հայ գերիների ազատության և արդարության համար պայքարը շարունակելու իրենց վճռականությունը։