|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հայ-ռուսական «եղբայրության» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները հարուցել են Արեւմուտքի զայրույթը:
Փաշինյանի արեւմտյան հովանավորների մոտ մտահոգություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է անում եւ նորից կարող է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ինչպես արել է բազմիցս, երբ Ռուսաստանից ազդակներ է ստացել։ Նաեւ սրանով են պայմանավորված արեւմտյան ՀԿ-ների եւ փորձագետների վերջին օրերի ակտիվացումն ու ՀՀ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը։ Այս խմբի մեջ տարբեր անձինք կան, իհարկե։ Առաջամարտիկներից մեկը կարծես Դանիել Իոաննիսյանն է, որը սկսել է խոսել ընդդիմությունից մանդատներ գողանալու, ՔՊ տասովշչիկների եւ այլ երեւույթների մասին, որոնք ակնհայտ են դարձնում հունիսի 7-ին ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների չեղարկման արդյունքում ընտրելու հնարավորությունից զրկված անձանց իրավունքներն են պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Արդեն դիմողներ ունեն։