|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մշակվում է օտարերկրացիների աշխատանքի կազմակերպված ներգրավումն ապահովող օրենսդրություն։
«Ռուսաստանի ՆԳՆ-ի մշակած՝ միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի նախագիծը գրեթե պատրաստ է և կներկայացվի երկու շաբաթից։
Միգրացիոն օրենսդրությունը խախտողների ռեեստրն արդեն գործում է և ապացուցել է իր արդյունավետությունը»,-նշել է Մեդվեդևը՝ միաժամանակ ընդգծելով, որ ռեեստրում անձանց ներառելու հարցում անհրաժեշտ է ողջամիտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այն չխոչընդոտի օրինապահ օտարերկրացիների ներգրավմանը.
«Անհրաժեշտ է նաև մեխանիզմ մշակել միգրացիոն ոլորտում աննշան խախտումներ կատարած անձանց կարգավիճակի օրինականացման համար»։