|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։
«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Առաջին գործողությունը թիրախավորել է Սաուդյան Արաբիայի թշնամու մայրաքաղաք Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը։
Հարվածը ճշգրիտ է եղել»,-ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ այլ գործողությունների թիրախ են դարձել թագավորության արևմուտքում գտնվող Յանբու քաղաքում գտնվող Aramco նավթագազային օբյեկտը, ինչպես նաև Դամմամի և Աբհայի միջազգային օդանավակայանները։