|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։
Ընդ որում՝ մեղադրանքը չի առնչվում նրա փաստաբանական գործունեությանը։ Կլարա Գասպարյանը նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է (փոխնախարար Գալյանի օգնականն է եղել):
Մեր աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, որ վարույթներից մեկով Մարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կատարվում է նախաքննություն։