|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։
Ադրբեջանական Oxu. Az կայքը հայտնում է, որ սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։
«Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին»,–գրում է կայքը։
Շեշտվում է, որ սահմանն անցած տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նախկինում բուժում է ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։