|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորմանը, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությանը և իրանական խնդրին վերաբերող հարցեր: