|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի գիտություն լրատվամիջոցներում տարածվող տեղեկության․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ։
Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից», - ասված է հայտարարությունում։