|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։
«Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առանցքային ասպեկտներին, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը»,- նշված է ՌԴ նախարարության կայքում։