|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվում Թուրքիայի դեսպանատունն ադրբեջանական լրատվամիջոցին մեղադրել է զրպարտության մեջ։
Ավելի վաղ «Qafqazinfo»-ն գրել էր, որ Բաքու կատարած այցի ընթացքում Ֆիդանը հանդիպել է Թուրքիայի հետախուզության հետ կապեր ունեցող Երիտասարդության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ և տվել «որոշակի հանձնարարականներ»։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հրապարակումը որակել է որպես զրպարտություն և երկու երկրների միջև պառակտում սերմանելու փորձ։
Դեսպանատանը շեշտել են, որ Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանում օրինական գործունեություն ծավալող կազմակերպության ներկայացուցիչների հետ և որևէ գաղտնի բանակցություն չի վարել։
«Այս հոդվածը ապատեղեկատվություն տարածելու փորձ է այն ուժերի կողմից, որոնք փորձում են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին»։