|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։
Սակայն մենք կդիմակայենք ցանկացած հարձակման՝ նույնիսկ մեր կյանքի գնով, և թույլ չենք տա, որ թշնամիները ոտնձգություն կատարեն մեր հողի նկատմամբ»,- պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլաղի Քիթաբչիի թեկնածության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում հայտարարել է Փեզեշքիանը՝ նշելով, որ Իրանի պաշտպանունակությունը չի սահմանափակվում միայն հրթիռներով՝ միասնությունն ու համախմբվածությունը բնորոշելով որպես «երկրի պաշտպանական հզորության էական բաղադրիչ»։