|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին. ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։
Սվետլանայի դուստրը՝ Ելենա Ֆրայժին, նամակով դիմել է Sputnik Արմենիա-ին՝ տեղեկացնելով, որ կնոջը վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին։
Նա Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։
Ելենա Ֆրայժին խնդրում է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին։ Նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512։