|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 16-ին դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է ՀՀ վետերանների մարշալ Ի.Խ. Բաղրամյանի անվան միավորման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ընդգծել է վետերանների շարժման կարևորությունը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև պատմական հիշողության պահպանման և բարեկամության ամրապնդման գործում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այժմ վերապրում են մի փուլ, որը պահանջում է փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Սակայն անկախ քաղաքական իրավիճակի փոփոխությունից, մեր ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները և մարշալ Բաղրամյանի կերպարը մնում են մեր ժողովուրդների համար հզոր միավորող գործոններ։ Հենց միասնության շնորհիվ մենք հաղթեցինք ամենադժվար պատերազմում, և հենց այս միասնության վրա պետք է հույսը դնենք ժամանակակից մարտահրավերներին արձագանքելիս»,- ասաց Կոպիրկինը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ի.Ն. Կուդրուկը, Ռուսաստանի տան և Մոսկվայի տան ղեկավարությունը Երևանում, հասարակական և հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։