|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր մեր 18 արդարներից Իգոր Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Իգորը բոլոր պատերազմներով անցած Հայրենիքի պաշտպանության և ազատագրության ազատամարտիկ նվիրյալ է, ով միևնույն ժամանակ բազում երիտասարդների կյանքի ուղղություն և ճանապարհ է ցույց տվել ՀՅԴ երիտասարդական ծրագրերի և բանակումների ծիրից ներս: Նա մեր բոլորի սիրելի ընկեր Իգորն է, ով մեծ Հայրենատիրությամբ, խորը հավատացյալ և Աստվածասեր ու Աստվածապաշտ հայորդի է՝ վստահելի մարդ ու անդավաճան ընկեր:
Սիրելի Իգոր ամբողջ սրտով ու սիրով շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի առիթով՝ մաղթելով քեզ ու ընտանիքիդ մեր Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը և ինչպես բոլորին քեզ էլ մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայրենիքում, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի...
Սիրով և աղոթքով
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան