|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ողջունել ենք, դա արել ենք բազմիցս և՛ նախագահի շուրթերով, և՛ Արտաքին գործերի նախարարությունում, ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունել ենք պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում: Եվ մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին, այդ մասին ոչ մեկ անգամ ենք ասել:
Ռուսական երկաթուղիներն ունեն կոնցեսիա և աշխատում են Հարավ-Կովկասյան երկաթուղու շրջանակներում: Այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, այն տեխնոլոգիապես սպասարկվում է մեր կողմից: Ուստի առայժմ մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն մեր հնարավորությունների և մեր պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն»,- ասել է Լավրովը: