|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։
Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 242,4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։