|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։
Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։
Հայրապետը հայտնել է նաև, որ աղոթում է, որ Աստված կատարյալ առողջություն պարգևի Պապին և նա շարունակի իր հովվապետական առաքելությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է․ նրա թոքից հեռացվել է հանգույցը։