|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գրասենյակից ստացել է արձագանք՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ «ՀայաՔվեի» և պաշտպանական թիմի կողմից օգոստոսին բարձրացված մտահոգությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։
«Հոկտեմբերի 13-ով թվագրված պաշտոնական նամակում Կայա Կալլասի անունից հայտնում են, որ ԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում «Հայաքվեի» բարձրացրած հարցերը՝ ընդգծելով օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների կարևորությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստան – ԵՄ գործընկերության շրջանակում։
«Հայաքվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանում իրավունքի գերակայության և արդար դատաքննության երաշխիքների ապահովման վերաբերյալ իր մտահոգությունները՝ դրանք հասցնելով միջազգային գործընկերներին»։