|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Air India-ի ինքնաթիռը, որն իրականացնում էր AI2030 չվերթը Ֆրանկֆուրտից Դելի, արտակարգ վայրէջք է կատարել Ջայպուրի միջազգային օդանավակայանում՝ հնարավոր առևանգման մասին ազդանշան փոխանցելուց հետո, հայտնում է Times of India-ն։
Պարբերականի տվյալներով՝ երբ ինքնաթիռը գտնվում էր Մումբայի թռիչքային տեղեկատվության շրջանում, օդաչուն փոխանցել է 75-00 կոդը, որը նշանակում է առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Վայրէջքից հետո ինքնաթիռն ուղղորդվել է մեկուսացված կայանատեղի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգման համար։