|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։
ՊՆ-ն սահմանափակվում է «զենքի օգտագործման կանոնների խախտում» ձևակերպմամբ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։
Ո՞վ է կրակել զինծառայողի վրա, արդյո՞ք կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից: Այս հարցերի պատասխանը չկա։