|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներին իրեն Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի համար քննադատելու, բայց Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների գնումներն անտեսելու մեջ։
«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները նույնիսկ չեն ցանկանում անդրադառնալ այս թեմային։ Ես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ի շահ ամերիկացի ժողովրդի»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։
Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին հիմա մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա, իսկ ավելի ուշ՝ 1 միլիոն տոննա։