|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բաքվի Սաբունչի շրջանի Բաքիխանով գյուղի 12-ամյա բնակչուհի Մադինա Ռուսլան գիզի Նաբիևան այսօր ինքնասպանության փորձ է կատարել՝ ցատկելով թիվ 94 դպրոցի երկրորդ հարկից։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, աղջկա պայուսակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ։
Տնօրենի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Մադինա Նաբիևայի համար դպրոց շտապօգնություն է կանչվել երեք կամ չորս անգամ։
Աղջկա ընկերուհու տեղեկությունների համաձայն՝ նրա հորեղբայրը փորձել է բռնություն գործադրել նրա նկատմամբ սեպտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։
Մադինա Նաբիևան ներկայումս բուժվում է Սաբունչիի բժշկական կենտրոնում. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։