|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 7-ին և 8-ին ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։35-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 43-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով ընկել է վերանորոգվող կամրջի վրա արված փոսի մեջ, իսկ հոկտեմբերի 8-ին, ժամը 03։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վահան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է նույն փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։