|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վլադիմիր Զելենսկին կամք չի ցուցաբերում հակամարտությունը դադարեցնելու համար, այդ պատճառով էլ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, ՌԻԱ Նովոստիին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Թրամփն ասել է՝ կարծում է, որ նոր նախագահի ժամանակն է։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ կարևոր և շատ դժվար որոշումներ կայացնի այս պատերազմը դադարեցնելու համար։ Կամ Զելենսկին ստանձնում է այս պատասխանատվությունը և ցուցաբերում քաղաքական կամք, կամ՝ ոչ», - ընդգծել է նա։
Պեսկովը նշել է, որ Զելենսկին ներկայումս պատրաստ չէ դա անել։