|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարերին, հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Մ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 68-ամյա Սուսաննա Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։