|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հուսիթները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա՝ թագավորության օդանավակայանները հայտարարելով հարվածների թիրախներ։
Ինչպես հայտնում է «Reuters»-ը, նախազգուշացումը վերաբերում է նաև օդանավակայանների աշխատակիցներին և ուղևորներին։
Հուսիթները կոչ են արել լրջորեն վերաբերվել սպառնալիքին՝ Սաուդյան Արաբիայի վրա դնելով հարձակումների «անհաջող որսումների» հետևանքների պատասխանատվությունը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ից հուսիթները ակտիվորեն հարվածներ են հասցնում Էր Ռիադի միջազգային օդանավակայանին։
Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի օդանավակայանը կրկին ենթարկվել է լայնածավալ հարձակման, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 309-ը՝ վիրավորվել։