|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարողացել համոզել Իսպանիային և Հունաստանին Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը շուտով կավարտվի։
Ինչպես հայտնում է «The Daily Telegraph» թերթը, Հունաստանն ունի PAC-2 մոդիֆիկացիայի շուրջ 200 հրթիռ, որոնց շահագործման 23-ամյա ժամկետը մոտենում է ավարտին։
Իսպանիայի հրթիռային պաշարների մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն, ըստ թերթի, անցյալ ամիս Մադրիդը հայտարարել էր Կիևին հինգ հրթիռ փոխանցելու պատրաստակամության մասին։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինան միայն այս ձմռան համար 300-360 որսացող հրթիռի կարիք ունի։