|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այն, ինչ իշխանությունը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով, հայ ազգի խայտառակությունն է, և դրա համար համապատասխան հակահարված կստանան։ Այս մասին հայտատարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«Դա մեր ազգի խայտառակությունն է և ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանն իր շքախմբի հետ։ Դրա համար իրենք համապատասխան հակահարվածը կստանան թե՛ ժողովրդից, թե՛ եկեղեցուց»- հայտարարեց Կարապետյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։
Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։