|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ կազմակերպության և Թեհրանի միջև երկխոսություն և համագործակցություն զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունն իրեն համարում է Կասպից ծովի փոխկապակցված աշխարհագրության բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական է, այլև խորը արմատներ ունի պատմության մեջ։
«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։
Ըստ Փեզեշքիանի, սա հնարավորություն կտա զարգացնել համատեղ աշխատանք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարանցումը, էներգետիկան, առևտուրը, հանքարդյունաբերությունը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական և մշակութային կապերը։