|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները:
ԱԱԾ մամուլի կենտրոնից Aysor.am-ին հայտնել են, որ լուրն ապատեղեկատվություն է:
«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-ասացին ծառայության մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների: