|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կկայանան հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։
«Սա նախընտրական մրցաշար է Հայաստանի առաջնությունից առաջ։ Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին, իսկ դրանից առաջ անցկացնում ենք նախընտրական մրցաշար, որի մասնակիցների թիվն ավելի մեծ է լինում։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը։
Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներն արդեն ունեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք, նրանց կմիանան նաև այս մրցաշարի լավագույն մարզիկները: Ինչպես միշտ, թեժ պայքար է սպասվում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։