|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Էր Ռիադի և Իսլամաբադի հետ համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում։ Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել է թուրքական «Türkiye» թերթը։
«Երկրում թուրքական բազայի ստեղծման հարցը մտել է օրակարգ։ Եթե դա տեղի ունենա, թուրքական բանակը 110 տարի անց կրկին հնարավորություն կստանա պաշտպանել Մեքքան», - ասված է հրապարակման մեջ։
Ինչպես հավելում է պարբերականը, Թուրքիան կարող է մասնակցել Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակության գազային ու էներգետիկ չորս օբյեկտների պաշտպանությանը՝ այդ թվում կիրառելով փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։ Թուրքական և պակիստանյան զորախմբերի թվաքանակը, ստորաբաժանումների կազմն ու տեղակայման վայրերը նախատեսվում է որոշել առաջիկա օրերին։