|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։
Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում։ Մեզ պատմեցին, որ, իհարկե, կա այլընտրանք՝ Իրանից էլ է բիտում գալիս, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս։