|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրաքի Նաջաֆ քաղաքի միջազգային օդանավակայանը, մի քանի օր տևած դադարից հետո, կիրակի օրը վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։
Ինչպես հաղորդում է Իրաքի INA լրատվական գործակալությունը, առաջին օրը նախատեսված է երեք երեկոյան չվերթ։
Իրաքը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տրամադրել է պատժամիջոցային ռեժիմից բացառություն, որը թույլ է տալիս իրանական ավիաընկերություններին օրական մինչև 40 չվերթ իրականացնել դեպի Նաջաֆ և հակառակ ուղղությամբ։ Սահմանափակումը չի վերաբերում իրանական Mahan Air ավիաընկերությանը, որը շարունակում է բացառված մնալ համաձայնությունից։
Հիշեցնենք՝ Իրաքն անցած շաբաթ դադարեցրել էր ավիահաղորդակցությունը Իրանի հետ՝ իրանական ավիացիոն հատվածի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման ֆոնին։