|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության երկու անդամ լքել են ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել են նրանցից անհապաղ հեռանալ երկրից։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո իրանական ամբողջ պատվիրակությունը լքի Նյու Յորքը, սակայն երկու դիվանագետ անտեսել են այդ պահանջը և մնացել քաղաքում։
Ուրբաթ օրը ՄԱԿ-ում Իրանի առաքելությանը կրկին հայտնել են, որ ԱՄՆ-ն գիտի երկու դիվանագետի գտնվելու վայրը և պահանջում է նրանց անհապաղ մեկնումը։ Նրանցից մեկը Նյու Յորքը լքել է ուրբաթ երեկոյան, երկրորդը՝ շաբաթ առավոտյան,-գրում է պարբերականը։