|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության։
«Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:
2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»,- հայտնում է դատախազությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցի հետևանքով վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը 39 տարեկան է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել են Երևան։