|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվի լկտի, հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին հակազդեցություն բացառապես տրվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների, դերակատարների և հայաստանյան սահմանափակ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներից:
Այլ քննարկման հարց է, թե դա որքանով է կազմակերպված, թիրախային և արդյունավետ, երբ Հայաստան պետության իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված:
Ի հեճուկս Հայաստանի շուրջ վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»։