|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են 10 մարզի 19 համայնքում, այդ թվում՝ Լոռու Ստեփանավանում, որն իշխանությունների, հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի և Արփի Դավոյանի համար կարևոր է։ Թերթի համաձայն, ՔՊ-ն հունիսի 7-ին այստեղ պարտվել է «Ուժեղ Հայաստան»-ին և այժմ փորձում է ռևանշի գնալ։
Նշվում է, որ ՔՊ-ն առաջադրել է Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին, իսկ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը առաջադրվել է «Գործարար»-ով՝ հայտնելով, թե ՔՊ-ի հետ է։ «Գործարար»-ով առաջադրվել է նաև Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը, «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը։
Թերթը պնդում է, որ Պապիկյանն ու Դավոյանը կիրակի օրերին այցելում են մարզ և կոլեկտիվների հետ հանդիպումներով ուղղորդում ՔՊ թեկնածուի կողմը։ Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, «դանոսները» ձեռքին իրականացվում են ճնշումներ։