|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը:
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել լրատվականներից մեկի՝ ««Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ». Նիկոլ Փաշինյան» վերնագրով հրապարակման ներքո կատարած մեկնաբանության համար: Նա գրել է. «Էս թուրք Նիկոլին վերացրեք»։
Մեկ այլ օգտատիրոջ` Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «Բոլորին կախաղան` ժողովուրդը ազատվի» մեկնաբանության համար։ Օգտատերերը, մեր տեղեկություններով, հրավիրվել են Քննչական կոմիտե, նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է բացակայելու արգելքը։